Եղիա Ներսեսյան

Եղյա-Ներսեսյան-newԵղիա Ներսեսյան: Ծնվել է 1978 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ և ավարտել է «Մխիթարյան միաբանության» հոգևոր դպրոցը` հետագայում ուսումնասիրելով նաև լուսանկարչություն: 2001 թ.-ին մեկնել է Հայաստան՝ իր հայրենիքում մշտական բնակություն հաստատելու: Աշխատել է որպես լեռնային ուղեկցորդ և աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերելուց հետո` դարձել անկախ լուսանկարիչ: Մասնագիտության բերումով խորությամբ ճանաչել է Հայաստանի բնությունը, որը հետագայում առիթ է հանդիսացել` միանալու բնության պաշտպանության պայքարին: Վերջին երեք տարիներին Եղիան ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ծավալվող բնապահպանական և քաղաքացիական շարժումներին: Այժմ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամ է: