Վիգեն Նազարյան

ՎԻգեն-Նազարյան-newԾնվել է Թեհրանում (Իրանի Իսլամական Հանրապետություն): Հաճախել և ավարտել է Թեհրանի Թումանյան վարժարանը: Բարձրագույն կրթություն ստացել է Նյու Քասելի (Մեծ Բրիտանիա) պոլիտեխնիկական Համալսարանի էլեկտրոնիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում` ձեռք բերելով ինժեների որակավորում: Վերաորակավորվել է որպես Microsoft-ի մասնագետ Համակարգչային ինժեներ (MCSE). աշխատել է մասնագիտությամբ մի շարք հեղինակավոր ընկերություններում: 2005-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի է 2009-ից: Ամուսնացած է, ունի երեք զավակ: