Վարուժան Ավետիսյան

Վարուժան-Ավետիսյան-newՎարուժան Ավետիսյանն իրավաբան է, շուրջ 15 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում` ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչությունում և Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Ծառայությունից զորացրվել է 2013 թ. հունվարին: Պահեստազորի գնդապետ է: Մասնակցել է պաշտպանական ոլորտի միջազգային պայմանագրերի կնքման և դրանց կիրառման ապահովման, ռազմավարական փաստաթղթերի և օրինագծերի մշակման, ինչպես նաև միջպետական ու միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին և միջպետական բանակցային գործընթացներին: Վարուժան Ավետիսյանը պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի և օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ գիտական մշակումների ու հոդվածների հեղինակ է: Ներկայումս զբաղվում է ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությամբ, ինչպես նաև փաստաբանական պրակտիկայով: