Վարդան Հակոբյան

Վարդան-Հակոբյան-newԾնվել է 1972թ. մարտի 14-ին, Երևանում: 1994թ. որպես կոնտրաբասահար ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի ղեկավարությամբ: 1992-2006թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես կոնտրաբասահարների խմբի կոնցերտմայստեր: 2002թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը: 2001թ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդական կամերային նվագախումբը: Եղել է Էմին Խաչատրյանի հիշատակին նվիրված պատանի կատարողների մրցույթի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը: Ճանաչվել է Մեյքընի դիրիժորական միջազգային դասընթացների հաղթող (ԱՄՆ, 2005թ.): Որպես դիրիժոր հանդես է եկել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Սանկտ Պետերբուրգում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում և այլուր: Կատարելագործվել է դիրիժորներ Ա.Գնամի (ԱՄՆ), Ս.Էդվարդսի (Մեծ Բրիտանիա), Լ.Կորչմարի, Լ.Գրիբանովի և Յու.Տեմիրկանովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ: Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական հրավիրյալ դիրիժոր է: 2007թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է: «Հայաստանի մշակութային օրերը Ղրիմում» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: 2011թ. ստեղծել է «Cadenza» մենակատարների անսամբլը: