Տիգրան Խզմալյան

Տիգրան-Խզմալյան-newԾնվել է 1963 թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական բաժինը և 1985 թվականից դասավանդում էր այնտեղ գրականության պատմություն: 1989 թ. պաշտպանել է ատենախոսություն Լ.Տոլստոյի ստեղծագործության լեզվաբանական առանձնահատկությունների մասին: 1990-1991 թթ. սովորել է Մոսկվայի կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում: 1991-1994 թթ. աշխատում էր որպես ռազմական հեռուստալրագրող Արցախում՝ միաժամանակ հադիսանալով ԼՂՀ ԳԽ նախագահի օգնական տեղեկատվական հարցերով: 1993-1996 թթ. Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանյան գրասենյակի քաղաքական վերլուծությյան բաժնի ղեկավար: 1996-1997թթ. ՄԱԿ Երևանյան գրասենյակի Հանրային Տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն: 1997-2005 թթ. հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիայի տնօրեն: Կինոարտադրության լուծարումից հետո` անկախ կինոբեմադրող: Երեք խաղարկային և տասնյոթ վավերագրական ֆիլմերի հեղինակ: