Սուրեն Գևորգյան

 Ավարտել է Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ արտադրության ինժեներ, քիմիկ-տեխնոլոգ է։ Երկար տարիներ աշխատել է արտադրության ոլորտում, եղել է «Դիոտոմիտ» փորձարարական գործարանի տնօրեն, «Կանազիտ» գիտաարտադրական արտադրության տնօրեն, «Հայարտշինանյութեր» պետական ձեռնարկության փոխնախագահ, «Քար և սիլիկատներ» ինստիտուտի տնօրեն, Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ։

Ունի մի շարք ուսումնասիրություններ Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման վերաբերյալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ: