Նիկիտա Զարուբյան

Նիկիտա-Զարոբյան-newԾնվել է 1940 թ. Խարկով քաղաքում: 1962 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «Հաշվողական մեքենաներ» մասնագիտությամբ, 1970-ին՝ Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: Տեխնիկական գիտությունների թեկնածու է և ունի ավագ գիտաշխատողի կոչում:

1962-1967 թթ. և 1971-1994 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: 1995-1998թթ. Աշխատել է «Տեխնոբանկում» որպես արժեթղթերի և ներդրումների գծով ավագ մասնագետ, այնուհետև ղեկավարել է վաճառքների և վարկային բաժինը: 2000–2002 թթ. աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ նախագահի աշխատակազմի գիտական արդյունքների առևտրականացման գլխավոր մասնագետ: Դասավանդել է ԵՊՀ-ում, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում: 2006-ին Հայաստանի գրողների միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից արժանացել է դիպլոմի՝ մամուլում հակակոռուպցիոն թեմայով հոդվածաշարի համար: