Լարիսա Ալավերդյան

Լարիսա-Ալավերդյան-newԾնվել է Բաքվում: Ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը՝ անցել է մանկավարժական աշխատանքի: 1968թ. տեղափոխվել է Երևան: 1968-1991թթ. աշխատել է տարբեր գիտահետազոտական հաստատություններում:

1988թ. ստեղծված «Արցախ» հայրենակցական միության հիմնադիրներից է: 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ:

1991թ. ի վեր Լ. Ալավերդյանի ղեկավարությամբ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն իրականացրել է պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու վերադարձի, բուժ-հոգեբանական վերականգնման և իրավական աջակցության ծավալուն գործունեություն, ինչի շնորհիվ մոտ 1.800 գերի է վերադարձել հայրենիք, նաև տասնյակ երեխաներ: Իրականացրվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը, խոցելի խմբերի աջակցությանը, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

2004-2006թթ. զբաղեցրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:

Ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 2007-2012թթ. գումարման պատգամավոր («Ժառանգություն» խմբակցություն), հանդիսացել է Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

Լարիսա Ալավերդյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ հանդիպումների, հեղինակ է տարբեր հրապարակումների և փաստաթղթերի:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: