Կարո Եղնուկյան

Կարո-Եղնուկյան-newԾնվել է Երևանում 1959 թ-ին հայրենադարձների ընտանիքում։ 12 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Բաքու՝  Սովետական Միությունից արտագաղթելու նպատակով։ 1972 թ-ին տեղափոխվել են Բեյրութ, Լիբանան և փախստականի կարգավիճակով 1973թ-ին տեղափոխվել  ԱՄՆ։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Նյու Յորքում։  Սովորել է Փեյս համալսարանի Բիզնես ադմինիստրացիա և մարքեթինգ բաժնում, այնուհետև ավարտել է Սենթ Ջանս համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ունի իրավաբանության դոկտորի կոչում։

1974-ից մինչ օրս զբաղվում է ընտանեկան բիզնեսով՝ ավտոմեքենաների աքսեսուարների արտադրություն և անշարժ գույքի կառուցման և կառավարման բնագավառում։

2009 թ-ին ընտանիքով վերադարձել է Հայաստան հիմնական բնակության։ Ամուսնացած է, ունի 4 դուստր և 1 որդի։