Իվան Մարգարյան

Իվան-Մարգարյան-newԾնվել է 26.09.1950 թ. ք. Կիրովաբադում: 1967 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1968-71 թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանում: 1980 թ. ավարտել է Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան: Զինվորական ծառայությունը անցել է 1971-1984 թթ. Ադրբեջանում, 1984-89-ին՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբում, 1989-1992 թթ.՝ Հայաստանում ԽՍՀՄ զինված ուժերում: 1992-2009 թթ. ՀՀ ԶՈՒ-ում՝ 1992-2000 ՊՆ Արտաքին հարաբերությունների վարչությունում որպես սպառազինությունների վերահսկողության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, 2000-2009 թթ.՝ որպես ԶՈՒ Ռազմական ինստիտուտի հրետանու ամբիոնի սպառազինության ցիկլի պետ: 1994 թ-ից՝ ՀՀ գնդապետ: 2009 թ. զորացրվել է զինվորական ծառայությունից: Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Ամուսնացած է, ունի երկու դուստր: