Հրանուշ Խառատյան

Հրանուշ-Խարատյան-newԾնվել է 1952թ. խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ԽՍՀՄ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է, գիտական թեզը՝ «Չերքեզահայերի պատմա-ազգրական ուսումնասիրություն», պաշտպանել է ԽՍՀՄ Ազգագրության ին-տի Լենինգրադի բաժանմունքում 1982թ.: Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ին-տում, Երևանի պետական Համալսարանում (որպես Ազգագրության ամբիոնի վարիչ), Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որոշ տարիներ նաև վարչական աշխատող է եղել Երևանի քաղաքապետարանում, ՀՀ կառավարությունում: Այժմ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ է: Գիտական աշխատանքները վերաբերում են Կովկասի պատմա-ազգագրական, անցումային շրջանի Հայաստանի սոցիալ-տնտեսական, հայոց Ցեղասպանության խնդիրներին: Հեղինակ և համահեղինակ է տասից ավել գրքերի, ութսունից ավել գիտական հոդվածների, երկու հեռուստաշարքերի, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների: Ղեկավարել է քսանից ավել հետազոտական ծրագրեր, տասից ավելի գիտական ատենախոսություններ: