Հասմիկ Էվոյան

Հասմիկ-Էվոյան-newԾնվել է Վանաձոր քաղաքում։ 2008 թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժինը։ Աշխատանքային փորձը հիմնականում տաղանդների կառավարման և երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթության բնագավառում է։ Որպես երիտասարդական ոլորտի աշխատող` կազմակերպել է մի շարք կոնֆերանսներ, դասընթացներ և կրթական ծրագրեր տեղական և միջազգային մակարդակներում։ 2011 թ-ից եղել է մի քանի քաղաքացիական նախաձեռնություններում, առավելապես՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող։ Սիրում է ճամփորդել, նվագել, զբաղվում է յոգայով։