Գարեգին Չուգասզյան

Գարեգին-Չուգասզյան-newԳարեգին Չուգասզյանն աշխատանքային փորձ ունի պետական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտներում: 1997թ. ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնում Գ. Չուգասզյանը հաջողությամբ նախաձեռնել և իրականացրել է Հայաստանում առաջին արբանյակային հեռուստատեսության մուտքը հասարակական կյանք: Վերջին 15 տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել մուլտիմեդիայի ոլորտում` ղեկավարելով կարևոր ծրագրեր: Նա «Տեղեկատվական տեխնոլոգիական կրթություն» ընկերության նախագահն է: Ներկայումս նա Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և նոր հաղորդակցային ծառայությունների ղեկավարող կոմիտեի բյուրոյի (CDMC), ՄԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդացկային տեխնոլոգիաների և զարգացման համաշխարհային ալյանսի բարձրակարգ խորհրդատուների խմբի (GAID) և Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է հանդիսանում: Գարեգին Չուգասզյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը:

2012 թ. նոյեմբերից Նախախորհրդարանի համակարգողն է: