Գագիկ Սարուխանյան

Գագիկ-Սարուխանյան-newԾնվել է 1962 թ. Թբիլիսիում: 1972 թ.-ից բնակվում է Երևանում: 1984 թ.-ին ավարտել է ԵՊԻ ճարտարապետական բաժինը: Նույն թվականից աշխատել է Հայաստանի Ճանապարաշինարարության նախարարությունում՝ որպես նոր տեխնիկայի ներդրման բաժնի ճարտարագետ: 1986 թ.՝ վերահսկողության բաժնի պետի տեղակալ, 1989 թ.՝ Երևանշին միավորումում աշխատանքների ղեկավար, 1991 թ.՝ Զվարթնոց օդանավակայանում որպես տնտեսական ծառայության պետ, 1995 թ.՝ ՌԴ-ի Չիտա ք. զինկոմի օգնական: 1997 թ.-ին վերադարձել է Հայաստան, 1998 թ. առաջադրվել է Երևաի Շենգավիթ համայնքի ղեկավարի թեկնածու: 1999, 2003 և 2008 թթ. առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու: ԱԻՄ կուսակցության անդամ, մինչև 2001 թ. «Երևան-4» մարզաին կազմակերպության նախագահ: 2010 թ. «Խաչակիր» ՀԿ Խորհրդի նախագահ: 2013 թ.-ից Նախախորհրդարանի անդամ է, Արցախյան ազատամարտի մասնակից: