Էմիլ Աբրահամյան

Էմիլ-Աբրահամյան-newԾնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութ ավանում 1956թ. ապրիլի 22-ին: 1963-1973թթ. սովորել է Հադրութի միջնակարգ դպրոցում: 1973թ. Ընդունվել է ԵրՊԻ արդյունաբերա-քաղաքացիական շինարարական ֆակուլտետը: 1978թ., ինստիտուտը ավարտելուց հետո, զորակոչվել է խորհրդային բանակ: 1980թ., վերջացնելով ծառայությունը, չստանալով մասնագիտական կրթություն, կանգնել է շատ նկարիչների կողմից հարթված ինքնակատարելագործման ուղղու վրա: 1983-1987թթ. Մասնակցել է Ստեփանակերտում, Գորիսում, Երևանում նկարիչների ցուցահանդեսներին: 1988-1994թթ. եղել է Արցախի ազգային ազատագրական պայքարի ակտիվիստ, նախաձեռնել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը: 1990թ. ընտրվել է Ազգային Խորհրդի անդամ: 1991-1995թթ. եղել է ԼՂՀ Գերագույն  Խորհրդի պատգամավոր: Ամուսնացած է, ունի մեկ որդի: