Բաբկեն Մկրտչյան

Բաբկեն-Մկրտչյան-newԾնվել է 1971թ. ք. Լենինականում (Գյումրի): 1995 թվականին ավարտել է ԵՐՊԻ Գյումրու մասնաճյուղի տրիկոտաժի և գործվածքների տեխնոլոգիա բաժինը՝ ինժեներ – տեխնոլոգ որակավորմամբ: 2003 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում շնորհող բաժինը՝ ղեկավարման և շուկայագիտության մագիստրոս որակավորմամբ: 1991 թվականից մինչև այժմ զբաղվել է ձեռներեցությամբ և զբաղեցրել է միջին և վերին օղակների ղեկավարման տարբեր պաշտոններ բանկային և առևտրային կազմակերպություններում: Ներկայումս, որպես գործարար կառավարման խորհրդատու, ներգրավված է տուրիզմի և հասարակական սպասարկման ոլորտների վարչական, ինչպես նաև մասնավոր նախնական մասնագիտական կրթական հաստատության կրթական և վարչական գործառույթների համակարգման աշխատանքներում: