Արտաշես Բոյաջյան

Արտաշես-Բոյաջյան-newԾնվել է Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում, ավարտել ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության բաժինը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Շիրակի երկրագիտական թանգարանից, հետագայում դասավանդել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որպես դասախոս, միեւնույն ժամանակ Հայաստանի ԳԱԱ-ի Շիրակի հայագիտական հետազոտույունների կենտրոնի ավագ գիտաշխատող է,    պատմական գիտությունների թեկնածու: «Կոմպասս» գիտահասարակական կազմակերպության հիմնադիրներից է: Ներկայումս զբաղվում է հայագիտական, մասնավորապես Հայաստանի էթնաշխարհագրական եւ ժողովրդագրական խնդիրներով: Ամուսնացած է, ունի երկու երեխա: