Աննա Աղլամազյան

Աննա-Աղլամազյան-newԾնվել է 1987 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան: Մասնագիտությամբ բանասեր, թարգմանիչ է: 2007 թ. Հայաստանի պատմության թանգարանում աշխատել է որպես էքսկուրսավար, 2010-2012 թթ.  աշխատել է Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս (Անգլերենի հաղորդակցման ամբիոն): 2010-2013 թթ. աշխատել է շվեդական «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ընկերությունում՝ որպես թարգմանիչ: Քաղաքացիական ակտիվություն սկսել է ցուցաբերել Մաշտոցի պուրակի պայքարից: Այժմ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի և Նախախորհրդարանի անդամ է: