Ալեք Ենիգոմշյան

Ալեք-Ենիգոմշյան-newԾնվել է Բեյրութում, Լիբանան, 1955թ: Բարձրագույն կրթությամբ` տնտեսագետ, Բեյրութի Ամերիկյան Համալսարանից (1973-78): Եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) անդամ: 1980 թ. հոկտեմբերի 3-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում գործողության պատրաստության ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով տեսողությունն ու ձեռքը, և բանտարկվել: 1996թ-ից մշտապես բնակվում է Հայաստանում: 1996թ-ից տնօրինում է Մոնթե Մելքոնյան հասարակական կազմակերպության (մինչև 2000թ.` Մոնթե Մելքոնյան Հիմնադրամ) աշխատանքները: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ: «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության քարտուղարության անդամ: