Նախախորհրդարանն իր հիմնադրման պահից ձեռնամուխ է եղել Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքին։
Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներումանհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության,պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:
Ռազմավարական հայեցակարգն արտահայտում է հայկական գործոնի` հայկական պետության և նրա առանցքի շուրջ համախմբվող հայության ամբողջական կազմակերպվածքի, ձևավորման ու գործառման արժեհամակարգային ուղենիշը, սկզբունքները, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրա հարաճուն զարգացման ապահովման մեխանիզմները:
Փաստաթուղթը ներկայումս նախագծային փուլում է և մասնագիտական խոորհրդատվության, հանրային ներկայացումների և քննարկումների շարքի միջոցով մաս առ մաս լրամշակվում և հարստացվում է։ Նշված հանրային միջոցառումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների և համայն հայության ուշադրությունը հրավիրելու Նոր որակի հայկական պետության կառուցման խնդրին, համախմբել հայաստանաբնակ և արտերկրաբնակ շահագրգռված և ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարևորագույն փաստաթղթի մշակման գործում։
Փաստաթուղթը բաղկացած է հետևյալ մասերից՝
1․ Ընդհանուր դրույթներ
2. Ներպետական մակարդակ
–Գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտ
-Տեղեկութային ոլորտ (Տվյալ ոլորտը մշակման փուլում է)
–Իրավական և դատաիրավապահ ոլորտ
3․ Համազգային մակարդակ
–Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ոլորտ
4. Միջազգային մակարդակ
–Արտաքին հարաբերությունների ոլորտ
5․ Պետական կառավարման համակարգ (Տվյալ ոլորտը մշակման փուլում է)
6․ Ազգային ռազմավարական գերակայություններ
7. Հասկացությունների և տերմինների բացատրական բառարան
Ռազմավարական հայեցակարգը ենթակա է ճշգրտումների և վերանայման` ըստ ներպետական, ներազգային ու միջազգային իրադրությանև հայության ռազմավարական գերակայությունների փոփոխման ու նպատակների իրագործման:
Ռազմավարական հայեցակարգի ներկայացված ոլորտներին, համապատասխան փաստաթղթերին և տեսանյութերին կարող եք ծանոթանալ նաև մեկ ընդհանուր էջում՝ Ներկայացված ոլորտներ
Հայեցակարգի վերաբերյալ Ձեր հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները կարող եք ուղղել [email protected]էլ․ հասցեովկամ զանգահարելով +37411 985 657:
ՖԲ էջի հղումը՝ https://www.facebook.com/Preparliament.Strategy.Concept