Անդամներ

Նախախորհրդարանի անդամները

Share Button

Ալեք Ենիգոմշյան

Ծնվել է Բեյրութում, Լիբանան, 1955թ: Բարձրագույն կրթությամբ` տնտեսագետ, Բեյրութի Ամերիկյան Համալսարանից (1973-78): Եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) անդամ: 1980 թ. հոկտեմբերի 3-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում գործողության պատրաստության ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով տեսողությունն ու ձեռքը, և բանտարկվել: 1996թ-ից մշտապես բնակվում է Հայաստանում: 1996թ-ից տնօրինում է Մոնթե Մելքոնյան հասարակական կազմակերպության (մինչև 2000թ.` Մոնթե […]

Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը ռազմաքաղաքական գործիչ է։ Ծնվել է  1967թ-ի հուլիսի 10-ին Բեյրութւոմ (Լիբանան): 1990 թ.-ից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով Լիբանանից տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991թ-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների ազատագրմանը և պաշտպանությանը։ 1992 թ-ից գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես […]

Տարոն Սարգսյան

Տարոն Սարգսյան: Ծնվել է 1989 թ. Երևանում: 2011 թ. ավարտել է Երևանի պետական Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, մասնագիտությամբ պատմաբան է: 2007-2009 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Քաղաքացիական ակտիվություն սկսել է դրսևորել Մաշտոցի պուրակի պայքարից: Այժմ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ է:

Լարիսա Ալավերդյան

Ծնվել է Բաքվում: Ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը՝ անցել է մանկավարժական աշխատանքի: 1968թ. տեղափոխվել է Երևան: 1968-1991թթ. աշխատել է տարբեր գիտահետազոտական հաստատություններում: 1988թ. ստեղծված «Արցախ» հայրենակցական միության հիմնադիրներից է: 1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ: 1991թ. ի վեր Լ. Ալավերդյանի ղեկավարությամբ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն իրականացրել է պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման […]

Նիկիտա Զարուբյան

Ծնվել է 1940 թ. Խարկով քաղաքում: 1962 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «Հաշվողական մեքենաներ» մասնագիտությամբ, 1970-ին՝ Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: Տեխնիկական գիտությունների թեկնածու է և ունի ավագ գիտաշխատողի կոչում: 1962-1967 թթ. և 1971-1994 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: 1995-1998թթ. Աշխատել է «Տեխնոբանկում» որպես արժեթղթերի և ներդրումների գծով ավագ մասնագետ, […]

Արմեն Միքայելյան

Ծնվել է Երևանում 1979թ. Մայիսի 20-ին: 2000թ. Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ունի ծրագրավորողի որակավորում: 2001-2002թ. Աշխատել է “Էյ Դաբլյու Այ”  ՓԲԸ, որպես ինժեներ: 2002-2006թթ. հանդիսացել է   “Ամբեռ” ՍՊԸ տնօրեն: 2006-2007թթ. Աշխատել է “Ռայնովիլ Քեմիքլ Ինդաստրի” ՓԲԸ, որպես համակարգային ադմինիստրատոր: 2007-2008թթ.՝ “Նաիրիտ գործարան” ՓԲԸ գնագոյացման բաժնի պետի տեղակալ: 2008-2012թթ. Հանդիսացել […]

Վարդան Հակոբյան

Ծնվել է 1972թ. մարտի 14-ին, Երևանում: 1994թ. որպես կոնտրաբասահար ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի ղեկավարությամբ: 1992-2006թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես կոնտրաբասահարների խմբի կոնցերտմայստեր: 2002թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը: 2001թ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդական կամերային նվագախումբը: Եղել է Էմին Խաչատրյանի հիշատակին […]

Կարո Եղնուկյան

Ծնվել է Երևանում 1959 թ-ին հայրենադարձների ընտանիքում։ 12 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Բաքու՝  Սովետական Միությունից արտագաղթելու նպատակով։ 1972 թ-ին տեղափոխվել են Բեյրութ, Լիբանան և փախստականի կարգավիճակով 1973թ-ին տեղափոխվել  ԱՄՆ։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Նյու Յորքում։  Սովորել է Փեյս համալսարանի Բիզնես ադմինիստրացիա և մարքեթինգ բաժնում, այնուհետև ավարտել է Սենթ Ջանս համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ունի իրավաբանության […]

Աննա Աղլամազյան

Ծնվել է 1987 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան: Մասնագիտությամբ բանասեր, թարգմանիչ է: 2007 թ. Հայաստանի պատմության թանգարանում աշխատել է որպես էքսկուրսավար, 2010-2012 թթ.  աշխատել է Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս (Անգլերենի հաղորդակցման ամբիոն): 2010-2013 թթ. աշխատել է շվեդական «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ընկերությունում՝ որպես թարգմանիչ: […]

Վարդան Սրտաշյան

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), ավատել ԳՊՄԻ-ի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես անհատ ձեռնարկատեր։ Ներկայումս զբաղվում է լրագրական գործունեությամբ: Գյումրու «7 վերք երիտասարդական միության» ատենապետն է:

Վիգեն Նազարյան

Ծնվել է Թեհրանում (Իրանի Իսլամական Հանրապետություն): Հաճախել և ավարտել է Թեհրանի Թումանյան վարժարանը: Բարձրագույն կրթություն ստացել է Նյու Քասելի (Մեծ Բրիտանիա) պոլիտեխնիկական Համալսարանի էլեկտրոնիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում` ձեռք բերելով ինժեների որակավորում: Վերաորակավորվել է որպես Microsoft-ի մասնագետ Համակարգչային ինժեներ (MCSE). աշխատել է մասնագիտությամբ մի շարք հեղինակավոր ընկերություններում: 2005-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետության […]

Սուսաննա Մելքոնյան

Ծնվել է 1966 թվականին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը, այնուհետև որպես ինժեներ աշխատել է Ատոմային կայանների գիտահետազոտական ինստիտուտում։ 80-ականների վերջից աշխատել է կարի արտադրության ոլորտում՝  հիմնելով արտադրություններ Հայաստանում, Ուկրաինայում և ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում սովորել և աշխատել է նաև ինտերիերի դիզայնի և բնաբուժության բնագավառներում։

Գարեգին Չուգասզյան

Գարեգին Չուգասզյանն աշխատանքային փորձ ունի պետական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտներում: 1997թ. ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնում Գ. Չուգասզյանը հաջողությամբ նախաձեռնել և իրականացրել է Հայաստանում առաջին արբանյակային հեռուստատեսության մուտքը հասարակական կյանք: Վերջին 15 տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել մուլտիմեդիայի ոլորտում` ղեկավարելով կարևոր ծրագրեր: Նա «Տեղեկատվական տեխնոլոգիական կրթություն» ընկերության նախագահն է: […]

Հովհաննես Ղազարյան

Ծնվել է Վանաձոր քաղաքում 1975թ-ի դեկտեբերի 13-ին։ Սովորել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում: Ծառայել ՀՀ բանակում։ 2006 թ.-ին ստեղծել է «Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և մինչև օրս ղեկավարում է այն: 2013 թ.-ին ընտրվել է Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի համակարգող: Վերջին տարիներին զբաղվում է վեբ ծրագրավորմամբ: Ամուսնացած է, ունի մեկ որդի: Անկուսակցական […]

Հասմիկ Էվոյան

Ծնվել է Վանաձոր քաղաքում։ 2008 թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժինը։ Աշխատանքային փորձը հիմնականում տաղանդների կառավարման և երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթության բնագավառում է։ Որպես երիտասարդական ոլորտի աշխատող` կազմակերպել է մի շարք կոնֆերանսներ, դասընթացներ և կրթական ծրագրեր տեղական և միջազգային մակարդակներում։ 2011 թ-ից եղել է մի քանի քաղաքացիական նախաձեռնություններում, […]

Հայկ Հովհաննիսյան

Ծնվել է 1989 թվականին: 2007-2011 թթ. սովորել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետում: 2011-ին ընդունվել է նույն համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրան և ավարտել 2013-ին` ստանալով մագիստրոսի կոչում: Աշխատում է որպես ծրագրավորող:

Արտաշես Բոյաջյան

Ծնվել է Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում, ավարտել ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության բաժինը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Շիրակի երկրագիտական թանգարանից, հետագայում դասավանդել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որպես դասախոս, միեւնույն ժամանակ Հայաստանի ԳԱԱ-ի Շիրակի հայագիտական հետազոտույունների կենտրոնի ավագ գիտաշխատող է,    պատմական գիտությունների թեկնածու: «Կոմպասս» գիտահասարակական կազմակերպության հիմնադիրներից է: Ներկայումս զբաղվում է հայագիտական, մասնավորապես Հայաստանի […]

Դմիտրի Հարությունյան

Ծնվել է 1981թ.-ի սեպտեմբերի 16-ին ք. Երեւանում: Կրթությունը՝ 1988-1998 Երեւանի #76 միջնակարգ դպրոց, 1998-2004 Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 2004-2007՝ վարակաբանության օրդինատուրա: Ներկա պահին պաշտոնապես գործազուրկ է: Աշխատափորձ՝ շախմատային վարպետության թեկնածու,արհեստավարժ նարդիստ 2007 թ.-ից: Ընտանեկան վիճակը՝ ամուսնացած, ունի երկու տարեկան դուստր: Լեզուների տիրապետում՝ հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), անգլերեն (բառարանի օգնությամբ):

Գագիկ Սարուխանյան

Ծնվել է 1962 թ. Թբիլիսիում: 1972 թ.-ից բնակվում է Երևանում: 1984 թ.-ին ավարտել է ԵՊԻ ճարտարապետական բաժինը: Նույն թվականից աշխատել է Հայաստանի Ճանապարաշինարարության նախարարությունում՝ որպես նոր տեխնիկայի ներդրման բաժնի ճարտարագետ: 1986 թ.՝ վերահսկողության բաժնի պետի տեղակալ, 1989 թ.՝ Երևանշին միավորումում աշխատանքների ղեկավար, 1991 թ.՝ Զվարթնոց օդանավակայանում որպես տնտեսական ծառայության պետ, 1995 թ.՝ ՌԴ-ի Չիտա ք. […]

Հրանուշ Խառատյան

Ծնվել է 1952թ. խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ԽՍՀՄ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է, գիտական թեզը՝ «Չերքեզահայերի պատմա-ազգրական ուսումնասիրություն», պաշտպանել է ԽՍՀՄ Ազգագրության ին-տի Լենինգրադի բաժանմունքում 1982թ.: Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ին-տում, Երևանի պետական Համալսարանում (որպես Ազգագրության ամբիոնի վարիչ), Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, […]

Իվան Մարգարյան

Ծնվել է 26.09.1950 թ. ք. Կիրովաբադում: 1967 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1968-71 թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանում: 1980 թ. ավարտել է Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան: Զինվորական ծառայությունը անցել է 1971-1984 թթ. Ադրբեջանում, 1984-89-ին՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբում, 1989-1992 թթ.՝ Հայաստանում ԽՍՀՄ զինված ուժերում: 1992-2009 թթ. ՀՀ ԶՈՒ-ում՝ 1992-2000 ՊՆ Արտաքին հարաբերությունների վարչությունում որպես […]

Բաբկեն Մկրտչյան

Ծնվել է 1971թ. ք. Լենինականում (Գյումրի): 1995 թվականին ավարտել է ԵՐՊԻ Գյումրու մասնաճյուղի տրիկոտաժի և գործվածքների տեխնոլոգիա բաժինը՝ ինժեներ – տեխնոլոգ որակավորմամբ: 2003 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում շնորհող բաժինը՝ ղեկավարման և շուկայագիտության մագիստրոս որակավորմամբ: 1991 թվականից մինչև այժմ զբաղվել է ձեռներեցությամբ և զբաղեցրել է միջին և վերին օղակների ղեկավարման […]

Լալա Մնեյան

Լալա Մնեյան: Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ), ավատել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի Ազգագրության թանգարանից, հետագայում դասավանդել դպրոցում, աշխատել որպես դպրոցի տնօրեն: Ներկայումս «Կենաց Տուն» մշակութային կենտրոնի տնօրենն է, դասավանդում է Գավառի պետական համալսարանում, իրականացնում հայագիտական, ազգային ավանդույթների պահպանմանը և ավանդական արհեստների վերականգնմանն ուղղված ծրագրեր Երևանում և Հայաստանի տարբեր […]

Եղիա Ներսեսյան

Եղիա Ներսեսյան: Ծնվել է 1978 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ և ավարտել է «Մխիթարյան միաբանության» հոգևոր դպրոցը` հետագայում ուսումնասիրելով նաև լուսանկարչություն: 2001 թ.-ին մեկնել է Հայաստան՝ իր հայրենիքում մշտական բնակություն հաստատելու: Աշխատել է որպես լեռնային ուղեկցորդ և աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերելուց հետո` դարձել անկախ լուսանկարիչ: Մասնագիտության բերումով խորությամբ ճանաչել է Հայաստանի բնությունը, որը հետագայում […]

Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյանն իրավաբան է, շուրջ 15 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում` ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչությունում և Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Ծառայությունից զորացրվել է 2013 թ. հունվարին: Պահեստազորի գնդապետ է: Մասնակցել է պաշտպանական ոլորտի միջազգային պայմանագրերի կնքման և դրանց կիրառման ապահովման, ռազմավարական փաստաթղթերի և օրինագծերի մշակման, ինչպես նաև միջպետական ու միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին և միջպետական […]

Վարդան Բալյան

Ծնվել է 1962թ, Երևանում, կրթությունը` երաժիշտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Աշխատել է Մոսկվայում, Օդեսայում, Երևանում: 2004թ.-ից հասարակական նախաձեռնությունների, ազգային դաշտի նախաձեռնությունների մասնակից, «Ազգային համակարգ», «Վերելք», «Ազգային բաց նախագիծ», 2012թ. նոյեմբերից՝ «Նախախորհրդարանի» անդամ:

Տիգրան Սիմոնյան

Ծնվել է 1990թ-ին Վանաձոր քաղաքում: 1997-2005թ-ին սովորել է Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2005-2007թ-ին սովորել է  նույն դպրոցի ֆիզիկամաթեմատիկական և համակարգչային մոդելավորման և դիզայնի թեքումով հոսքային դասարանում: 2007-2011թ-ին սովորել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Մասնագիտությամբ` ֆիզիկ, ֆիզիկայի ուսուցիչ: 2013թ-ից Գյումրի «Ասպարեզ» օրաթերթի Վանաձորյան թղթակից, Նախախորհրդարան շարժման աջակից: Նախախորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնության քարտուղարության անդամ:

Տիգրան Խզմալյան

Ծնվել է 1963 թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական բաժինը և 1985 թվականից դասավանդում էր այնտեղ գրականության պատմություն: 1989 թ. պաշտպանել է ատենախոսություն Լ.Տոլստոյի ստեղծագործության լեզվաբանական առանձնահատկությունների մասին: 1990-1991 թթ. սովորել է Մոսկվայի կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում: 1991-1994 թթ. աշխատում էր որպես ռազմական հեռուստալրագրող Արցախում՝ միաժամանակ հադիսանալով ԼՂՀ ԳԽ նախագահի օգնական տեղեկատվական հարցերով: 1993-1996 թթ. Ամերիկայի […]

Գոռ Գասպարյան

Ծնվել է Երևանում, Հայաստան 1987թ: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բարձրագույն կրթությամբ՝ ծրագրավորող: 2007թ-ից սկսած՝ աշխատել է «Լայկոս-Արմենիա» այնուհետև «ԸթԹեսք» ընկերություններում, որպես ծրագրավորող և թիմի ղեկավար: Մասնակցել է Թռչկանի, Մաշտոցի Պուրակի, 100-ի, Կոմիտաս 5-ի և մի շարք այլ պայքարների: Հանդիսանում է Նախախորհրդարանի անդամ:

Էմիլ Աբրահամյան

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութ ավանում 1956թ. ապրիլի 22-ին: 1963-1973թթ. սովորել է Հադրութի միջնակարգ դպրոցում: 1973թ. Ընդունվել է ԵրՊԻ արդյունաբերա-քաղաքացիական շինարարական ֆակուլտետը: 1978թ., ինստիտուտը ավարտելուց հետո, զորակոչվել է խորհրդային բանակ: 1980թ., վերջացնելով ծառայությունը, չստանալով մասնագիտական կրթություն, կանգնել է շատ նկարիչների կողմից հարթված ինքնակատարելագործման ուղղու վրա: 1983-1987թթ. Մասնակցել է Ստեփանակերտում, Գորիսում, Երևանում նկարիչների ցուցահանդեսներին: 1988-1994թթ. եղել […]

Արմեն Ներսիսյան

Ծնվել է Գյումրիում՝ 1977 թ. Հուլիսի 7-ին: Բարձրագույն կրթությամբ՝ մանկավարժ: Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1994-1999): Աշխարհագրական գիտությունների թեկնածու է (2003), 2012-ին՝ դոցենտ: Աշխատանք՝ 1997-ից մինչև օրս աշխատում է Գյումրու թիվ 17 դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ և փոխտնօրեն: 2002-2004 թթ. ՀՏՀ-ի Գյումրու մասնաճյուղում աշխատել է որպես դասախոս: 2007-ից մինչ օրս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս […]

Սուրեն Գևորգյան

 Ավարտել է Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ արտադրության ինժեներ, քիմիկ-տեխնոլոգ է։ Երկար տարիներ աշխատել է արտադրության ոլորտում, եղել է «Դիոտոմիտ» փորձարարական գործարանի տնօրեն, «Կանազիտ» գիտաարտադրական արտադրության տնօրեն, «Հայարտշինանյութեր» պետական ձեռնարկության փոխնախագահ, «Քար և սիլիկատներ» ինստիտուտի տնօրեն, Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ։ Ունի մի շարք ուսումնասիրություններ Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման վերաբերյալ: Ամուսնացած է, […]