«Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը ռեժիմի մասնակի լեգիտիմացում է»

Քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների հետ Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնած հանդիպմանը չէր մասնակցում «Հիմնադիր Խորհրդարանը»։ Նախաձեռնության մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քննարկմանը մասնակցությունն արդեն նշանակում է ռեժիմի մասնակի լեգիտիմացում։

«Հանցագործի ներկայացրած նախագծերը չեն քննարկում, ռեժիմը յուրացրել է ժողովրդի իշխանությունը և հակասահմանադրական մեթոդներով է ղեկավարում, ամեն վայրկյան Սահմանադրության դեմ է աշխատում։ Ամեն վայրկյան Սահմանադրությունը խախտող, ժողովրդի իշխանությունը յուրացրած ուժի ներկայացրած փաստաթուղթը չի կարելի քննարկել»։

ՀԱԿ-ի մասնակցության վերաբերյալ ասաց, որ դա էլ իրենց դիրքորոշումն է՝ մասնակցել ու ցույց տալ փաստաղթի անընդունելիությունը. «Բայց մենք կարծում ենք, որ պետք է ավելի արմատական լինել և չմտնել ռեժիմի կազմակերպած խաղի մեջ, խայծը կուլ չտալ ու միանգամից գնալ ռեժիմին «ոչ» ասելու ճանապարհով, այսինքն՝ եթե խոսում ենք «ոչ»-ի տրամաբանության մեջ, ապա այդ փաստաթղթի վերաբերյալ «ոչ»-ը պետք է ընդմանեը առիթ և միջոց դառնա ընդդիամադիր քաղաքական ուժերի կոնսոլիդացվելու համար և ռեժիմին «ոչ» ասելու։ «Հերթական անգամ մասնակցել ռեժիմի կազմակերպած խաղին, նրա կանոններով ու ընտրական հանձնաժողովի վերահսկողությամբ գնալ քննարկել ու հանդիպել նույն պատին, կարծում եմ կարիք չկա մեկ անգամ ևս ժողովրդին այդ փորձությանը ենթարկել»։

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1703517.html

Share Button