«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:

Այս համատեքստում ողջունելի է նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձևավորել Ժողովրդական վստահության կառավարություն:

Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Միևնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի մոբիլիզացիան կարող է տեղի ունենալ քաղաքացիական ակտիվությանը զուգահեռաբար՝ ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, որին էլ արդեն ձեռնամուխ է եղել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Ակնկալում ենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը լրացուցիչ ազդակ կդառնա այդ ուժերի համախմբման համար և մենք կարճ ժամանակ անց մեր ժողովրդին կներկայանանք միասնական ճակատով և նրա գործնական ծրագրով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Share Button