Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը:
Այս դեպքը դարձյալ պետք է սթափեցնի և հիշեցնի բոլորիս, որ ռեժիմը հանցավոր, հակահայ և հակամարդ է միաժամանակ:
Ուստի ռեժիմից իրավունք և օրենք ակնկալելու փոխարեն պարտավոր ենք բոլոր ջանքերը կենտրոնացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման և ժողովրդի մոբիլիզացիայի ուղղությամբ, որպեսզի օր առաջ կարողանանք հեռացնել նրան և ազատագրել մեր երկիրը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն