Բանակի ներկայիս հրամանատարությունը պարտավոր է հրաժարվել հրահանգները մեքենայաբար կատարելու սովորությունից. ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ

Մարզահամերգային համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելը, իսկ այնուհետև նրա միջոցով օտարելը մեր ինքնիշխանությունը երաշխավորող և իր գործառույթը կատարող միակ պետական կառույցի՝ հայկական բանակի հեղինակազրկման և թուլացման նպատակ հետապնդող հերթական դավադրությունն է:

Ռեժիմն ամեն մի հնարավորություն օգտագործում է իր այդ առաջադրանքը ավարտին հասցնելու համար: Այդ պատճառով բոլոր իրական ընդդիմադիր ուժերը և մեր ամբողջ ժողովուրդը պետք է թիկունք կանգնեն բանակին:

Իր հերթին՝ բանակի ներկայիս հրամանատարությունը պարտավոր է հրաժարվել իր քաղաքական ղեկավարության ապազգային և անօրինական հրահանգները մեքենայաբար կատարելու սովորությունից և մտածել իրավունքի չափանիշներով ու տրամաբանությամբ՝ առաջին հերթին իրավաչափ միջոցներով խափանելով բանակի հեղինակազրկմանն ու թուլացմանը միտված որոշումների կայացումն ու կատարումը:

Բոլորս պետք է նկատի ունենանք, որ վաղը ժողովուրդն ու բանակն են ձեռք ձեռքի տված կառուցելու մեր իրապես ինքնիշխան և ազգային պետությունը:

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ