«Խունտան, բանդան սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունի». Վարդան Հակոբյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀԽ անդամ Վարդան Հակոբյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր այն ուժերը, որոնք  թաթախված չեն Մարտի 1-ի արյամբ, միավորվեն և պայքարեն սահմանադրական փոփոխությունների դեմ, հանուն համընդհանուր խնդիրներ առաջացնող ռեժիմի հեռացման: Ըստ նրա՝  համագործակցության օրը   հեռու չէ, քանի որ համակարգային հեղափոխության պետք է  հասնել օր  առաջ:  Վարդան Հակոբյանը նաև շեշտեց, որ իշխանությունները  օտար են և այստեղ  սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունեն. «Խունտան, բանդան  սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունի»:

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ էր քաղաքացիական ևքաղաքական ուժերին՝ միանալու իրենց և ձևավորելու ժողովրդի  վստահությամբկառավարություն և հասնելու Սերժ Սարգսյանի ու Հովիկ ԱբրահամյանիհրաժարականներինԴուք ի՞նչ տեսակետունեք, առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Կարծում եմ՝ շատ ողջունելի է, որ նման նախաձեռնություն կա: Նմանատիպ նախաձեռնությամբ  մենք արդեն վաղուց հանդես ենք եկել, արդեն որոշ խմորումներ տեղի են ունենում քաղաքական դաշտում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական շարժումները նույնպես նման օրակարգի անհրաժեշտության գաղափարին են հանգել, ես կարծում եմ, որ հեռու չի այն օրը, երբ բոլոր շարժումները իրենց պահանջներով ի վերջո կհանգեն գլխավոր եզրակացության, որ բոլոր հարցերի լուծումը պետք է մեկտեղել՝ հրաժարում այս համակարգից և անցումային շրջանում նոր ընտրությունների ապահովում, ինչպես դա մենք ենք պատկերացնում:

Ես կարծում եմ, որ հակասություններ չկան, և հնարավոր եմ համարում համագործակցությունը քաղաքացիական շարժումների հետ,  իրենց ասած՝ անցումային  շրջանի համար կառուցվածքներ ստեղծելու  և այլ հարցերի շուրջ: Ուրախալին այն է, որ հիմա բոլորը հասկանում են՝ խնդիրների  փաթեթային հանգուցալուծումը   այս իշխանություններից օր առաջ հրաժարվելն է և անցումային կառավարություն ստեղծելը: Չի բացառվում, որ մենք բոլորս հավաքվենք մեծ կլոր սեղանի շուրջ:

– Մինչև անցումային կառավարության խնդրին հանգելը՝  անհրաժեշտություն չկա՞  լայն ճակատովսահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու:

– Ես կարծում եմ, որ բոլոր համախմբումները ուղղված են սահմանադրական փոփոխությունների գործընթացի կասեցման դեմ  և ոչ միայն կասեցման, այլև այս ռեժիմի  հեռացման: Բոլորը շատ լավ  հասկանում են, որ իշխանությունների ձեռնարկած  այս փոփոխությունները տանում են մեկ բանի՝ տոտալ իշխանության, կառավարման,  որն էլ  կհանգեցնի քաղաքական  պայքարի  վերացման: Բայց մենք  նաև այն  քաղաքական ուժն ենք, որ ցանկացած պարագայում  իշխանափոխության ծրագրերը  իրականացնելու ենք, եթե նույնիսկ հրաշք լինի և իրենց նախաձեռնածը կարողանան անցկացնել:

 

Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/1694607.html

Share Button