«Հայկական վերածնունդ» Սփյուռքյան շարժում. Արցախը վաճառելու տարածքներ չունի

Վերջին մի քանի շաբաթներում աշխարհի մի քանի քաղաքական կառույցների ներկայացուցիչներ կարծես ներքին որոշակի պայմանավորվածությամբ տարբեր քաղաքներից` Մոսկվայից, Բաքվից, Փարիզից և այլ վայրերից հայտարարեցին իրենց բացասական մոտեցումները Արցախի հարցում հայ ժողովրդի բնական և կենսական իրավունքների դեմ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում, Եվրոմիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում, ապա ռուս պատգամավոր Դմիտրի Սավելևը պահանջեցին հայերից Արցախի ազատագրված տարածքները ետ վերադարձնել Ադրբեջանի բռնապետություն, առանց ակնարկ անելու հայերի պատմական իրավունքներին և ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքին: Նրանց միացավ նաև ֆրանսիական արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը և նրա գործընկերները Փարիզում վերջերս հրատարակած հակաարցախյան փաստաթուղթով, որը խոչնդոտելու է Ֆրանսիա-Արցախ սկսված սահուն համագործակցությունը:

Քննարկումից դուրս է թողնվում առաջարկվող քաղաքականության կործանարար հետևանքները հայ ժողովրդի համար և տպավորություն է ստեցծվում, կարծես նրա ճակատագրի հարցը պետք է լուծվի առանց հայ ժողովրդի մասնակցությամբ:

<<Հայկական վերածնունդ>> սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է միջազգային վերոհիշյալ ատյանների հակահայ սույն դիրքորոշումը և հայտարարում, որ իր ու իր ազդեցության շրջանակներում գտնվող բոլոր հայերի համար այդ մոտեցումները մնում են բացարձակ անընդունելի:

Արցախի ազատագրված տարածքները երկարատև գերությունից հետո ազատագրվել են հայ ժողովրդի միասնական ջանքերով և այսուհետև նույնպես միասնաբար կպաշտպանվեն նրա կողմից:

14 օգոստոսի 2015թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

Share Button