«Շաբաթներ անց մեզ կհաջողվի միասնական ճակատի նախնական պատկերը հրապարակայնացնել». Ժիրայր Սէֆիլյան

Հիմնադիր խորհրդարանը չի մասնակցում «Ոտքի, Հայաստան» շարժման հանրահավաքին, մինչդեռ Բաղրամյան պողոտայի ցույցերին ակտիվորեն մասնակցում էր։ Պատճառների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց խորհրդի առաջնորդ ժիրայր Սէֆիլյանի հետ։ Վերջինիս հետ զրուցեցինք նաև միասնական ճակատի շուրջ ընթացող բանակցությունների մասին։

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը քաղաքական ուժերի հետ քննարկում է միասնական ճակատ ձևավորելու հարցը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ռեժիմի։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ ճակատին կարող են միանալ այն ուժերը, որոնք մասնակից չեն եղել 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությանը։ Առայժմ Սէֆիլյանը չի բացում փակագծերը, թե որ ուժերն են հակված միանալու ճակատին, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» և արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ ընթանում են քննարկումներ։

«Մենք փորձում ենք օր չկորցնել, արձակուրդային հասկացողություն չկա, ժամանակ չենք կորցնում, և հանդիպումները ընթացքի մեջ են, անցնում են լավ մթնոլորտում՝ բարձր ու հուսադրող։ Ես այսօր չեմ ուզում փակագծեր բացել, բայց հուսով եմ, որ շաբաթներ անց մեզ կհաջողվի նախնական պատկերը հրապարակայնացնել։ Քանի որ վերջնական պայմանավորվածություն չկա, ես թույլ չեմ տա անուններ հրապարակել»։

Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/1691910.html

Share Button