Հանրաքվեն բոյկոտելու և ՍԴ փոփոխությունները խափանելու նպատակով ՀԽ-ն ընդդիմադիր դաշտում միասնական ճակատ է ձևավորում

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյան,Սահմանադրության նախագծիհրապարակված գլուխների շուրջ մեծմասամբքննադատական կարծիքներհնչեցին: Այնուամենայնիվ, չի նկատվումմիասնական մոտեցումձեւավորելու ինչոր շարժում կամ սուբյեկտ, որըպայքարելու է կոնկրետ սահմանադրականփոփոխությունները չեղարկելու համար:Քաղաքական դաշտում նկատվում է պասիվ գործելաոճ:Միգուցե սա պայմանավորվածէ նաեւ հանգստի սեզոնով, բայց կան անգամ քաղաքական ուժեր, որդեռեւսգնահատական էլ չեն հնչեցրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ի՞նչեքկարծում՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի ի՞նչ տարբերակներկան,ընդհանրապես:

-Ինչպես արդեն նշել ենք, սահմանադրական փոփոխությունների նկատմամբ վերաբերմունքի հնարավոր չորս տարբերակ կա.

1. մասնակցել հանրաքվեին և «այո» ասել,

2. մասնակցել հանրաքվեին և «ոչ» ասել,

3. բոյկոտել հանրաքեն

4. բոյկոտել հանրաքվեն և ակտիվ քայլեր կատարել այդ փոփոխությունները խափանելու նպատակով:

Մենք կողմնակից ենք չորրորդին: Հանրաքվեն բոյկոտելու և սահմանադրական փոփոխությունները խափանելու նպատակով ակտիվ քայլեր ձեռնարկելու մեր առաջարկությունը ենթադրում է օգտվել ռեժիմի ձեռքով մեզ տրված այս առիթից և ընդդիմադիր դաշտում քաղաքական համախմբմամբ միասնական ճակատ ձևավորել, որի միջոցով արդեն հնարավոր կլինի ժողովրդին մոբիլիզացնել ու հեռացնել ռեժիմին: Բոլոր դեպքերում՝ նպատակը պետք է լինի ռեժիմի հեռացումը, ուրիշ տարբերակով հնարավոր չէ խափանել այդ փոփոխությունները, քանի որ ռեժիմի առկայության պարագայում մյուս բոլոր տարբերակները կամա թե ակամա ծառայելու են նրա շահերին: Ուստի, եթե պայքարը մնա առանց ռեժիմի հեռացման նպատակի և բացառապես սահմանադրական փոփոխությունները խափանելու տրամաբանության շրջանակում, արդյունք չի լինելու: Որովհետև գրեթե բացառված է, որ ժողովուրդը ոտքի կանգնի և մոբիլիզացվի ընդամենը այդ փոփոխությունները չեղարկելու նպատակի շուրջ: Մյուս կողմից՝ եթե ժողովուրդն այս կամ այն տարբերակով մոբիլիզացվի, ապա, միևնույն է, ինքնաբերաբար պայքարի օրակարգի համար մեկ հարց կդառնա ռեժիմի հեռացումը, ուստի անհրաժեշտ է նախապես համախմբվել և պատրաստվել այդ հարցը լուծելու նպատակով: Իսկ սահմանադրական փոփոխությունների հարցը, ինչպես արդեն նշեցի, նպաստավոր առիթ է դրա համար: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի պասիվությանը, ապա պետք է նկատի ունենալ, որ առկա քաղաքական ուժերի միայն փոքր մասն են իրականում դեմ ռեժիմին և, դրա հետ մեկտեղ, ունակ են քաղաքական պայքար ծավալելու:

Տարիների ընթացքում ռեժիմին հաջողվել է փոշիացնել քաղաքական դաշտը, յուրացնել դրա բաղադրիչներին և քաղաքական ինստիտուտները վերածել դեկորացիաների: Այդ պատճառով ամառային հանգստի սեզոնը բացասաբար է ազդում միայն իրապես պայքարող ուժերի արդյունավետության վրա, քանի որ մյուսները կամ ռեժիմի խաղն են խաղում, կամ էլ իրականում գոյություն չունեն:

Հիմնադիր խորհրդարանն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել:

-Մեր ներկայացուցիչները հանդիպում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ՝ քաղաքական համախմբմամբ միասնական ճակատ ձևավորելու և դրա շուրջ ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով ռեժիմին հեռացնելու նպատակով, ինչի շնորհիվ նաև հնարավոր կլինի խուսափել սահմանադրական փոփոխություններից: Բնականաբար՝ հարկ կլինի համաձայնեցնել նաև ռեժիմին հեռացնելուց հետո կատարելիք անհրաժեշտ անցումային քայլերը, որպեսզի հնարավոր լինի երկիրը սահուն կերպով տանել դեպի արտահերթ ընտրություններ և միասնական ջանքերով հանել այս աղետալի վիճակից: Մինչ օրս տեղի ունեցած հանդիպումների մթնոլորտը և տրամադրությունները կառուցողական են ու հուսադրող:

Ի՞նչ  եք կարծում, հասարակությունն ինքնուրույն կկարողանա՞ ինքնակազմակերպվել:

-Հասարակությունը հասարակություն է իր քաղաքական ուժերի հետ միասին: Առանց քաղաքական մտքի և ուժի հասարակություն գոյություն չունի: Պայմանականորեն կարող ենք հասարակությունից տարանջատել այն ուժերին, որոնք գործում են ի վնաս այդ հասարակության շահերի: Եթե խոսքը վերաբերում է այդ ուժերին, ապա այո, հասարակությունը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է ինքնակազմակերպվել և պայքարել այդ ուժերին հեռացնելու ու պատասխանատվության ենթարկելու նպատակով: Սակայն ինքնակազմակերպվելու համար հարկավոր է ունենալ հասարակության շահերին ծառայող քաղաքական ուժ, որի դերը կարող է ստանձնել մեր առաջարկած միասնական ճակատը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի
Նյութի աղբյուրը՝ http://galatv.am/hy/news/119308/