Լիսաբոնյան հնգյակի զոհաբերությունը օրինակ և պատգամ է հայ երիտասարդությանը

32 տարի առաջ` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 երիտասարդ հայորդիներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Արա Քրճլյանը, Սարգիս Աբրահամյանը և Սիմոն Յահնիյանը ինքնազոհաբերության միջոցով վերստին հաստատեցին հանուն ազատ և արժանապատիվ կյանքի ու Հայրենիքի ապրելու և պայքարելու մեր նպատակն ու կամքը: Նրանց անձնուրաց արարքը դարձավ հայ երիտասարդության այդ ժամանակվա և հետագա սերունդների շրջանում վեհ արժեքների ու չափանիշների ձևավորման մի նոր ազդակ, ինչը զգալի չափով նպաստեց նաև Արցախյան հաղթանակին: Մեր պարտքն է հիշել նրանց զոհաբերությունը՝ որպես օրինակ և պատգամ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Share Button