Շարունակում են հետապնդել Ժիրայր Սէֆիլյանին․ Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության հաղորդագրությունը

Այս լուսանկարում պատկերված ավտոմեքենաներում  գտնվող անհայտ անձինք այսօր, հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետեւել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետեւ նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղեւորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից պահանջում ենք պարզել Ժիրայր Սէֆիլյանին հետեւած եւ հետապնդած անձանց ինքնությունը եւ դիտավորությունները:

Իրապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում արդեն պարբերական դարձած այս երեւույթի վրա եւ հորդորում ենք միջոցներ ձեռնարկել այն միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու, ինչպես նաեւ բոլոր հասանելի միջոցներով Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հալածանքը դադարեցնելու նպատակով:

 

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Share Button