Ռեժիմը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ ևս մեկ չափաբաժնով ձգում է մեր ժողովրդի պարանոցին հագցված կեղեքման պնդօղակը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը արձանագրում է, որ ռեժիմը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ հերթական անգամ կատարում է օտարի կամքը եւ նրա հետ ձեռք ձեռքի տված եւս մեկ չափաբաժնով ձգում է մեր ժողովրդի պարանոցին հագցված կեղեքման պնդօղակը:

Երկրում առաջացած արտակարգ եւ պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած կեղեքիչ քայլ կարող է ինքնաբուխ եւ անկառավարելի ընդվզման առիթ դառնալ:

Ռեժիմը, այս ամենը հասկանալով հանդերձ, կրակի հետ է խաղում, որովհետեւ երկիրը քայքայման եզրին հասցնելուց հետո անգամ չի ցանկանում զսպել նույն ծավալներով ու տեմպերով թալանելու իր ախորժակը:

Ստեղծված իրավիճակը նկատի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին կոչ է անում նախապես պատրաստ լինել սոցիալական այս պայքարը քաղաքական հունով զարգացնելու եւ կազմակերպված անհնազանդության գործողություններով իր կամքը թելադրելու հեռանկարին:

 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Share Button