Փորձ՝ միտված ապականել ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ Շարժման բարի համբավը

Հունիսի մեկին ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության շենքում   տեղի ունեցավ հանդիպում մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը գլխավորում էր ՕԵկ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ըստ նրա խոսքի՝ նախաձեռնել է ՛՛Հայկական վերածնունդ՛՛ միավորում՝ ուղղված պայքարելու Հայաստանի առջև ծանրացած հասարակական-քաղաքական խնդիրների դեմ:

Առաջին հայացքից դրական գնահատականի արժանացող նախաձեռնությունը մի շարք հարցեր է առաջ քաշում՝ կապված նախաձեռնության անվան և նախաձեռնողների իրական դրդապատճառների հետ:

՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ անունը պատահական չէ ընտրված, քանի որ ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ անվան տակ է գործում սփյուռքահայությանը միավորող շարժումը, որի նպատակն է Հայաստանում ունենալ յուրային   կառավարություն և օրենքի գերակայության հաստատում Հայաստանում:  ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ շարժումը թիկունք է կանգնում Հայաստանի առողջ քաղաքացիական շարժումներին ու բարեշրջման միտող այլ խմբավորումներին:  Եվ ահա՝ Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությամբ փորձ է արվում ապականել սփյուռքում գործող շարժման անունը: Բոլորին է հայտնի Արթուր Բաղդասարյանի ապօրինի իշխանությունների մաս կազմելն ու Սերժ Սարգսյանի քամահրանքով գործողություն ծավալելը:  Այս իշխանությունները պայքար են սկսել ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ շարժման դեմ: Բազում գրառումներ են եղել մամուլում թե ինչպես այս տարվա մայիսի 21-ին թույլ չտրվեց Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ շարժման Փարիզի մասնաճյուղի համակարգող, հայտնի քաղաքական գործիչ Շանթ Ոսկերիչյանին:

Այս նախագիծը դատապարտված է անհաջողության, քանի որ այն առաջ է տարվում հայ ազգի ապագայով դույզն ինչ չանհանգստացող անձանց կողմից: Ձախողումն անկասելի է, քանի որ այն ուղղված է խաթարել ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ շարժման  բարի համբավը: Փորձ է արվում կապել ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛ շարժման անունն՝ իշխանությունն ապօրինի զավթած մարդկանց հետ, որով և կասեցնել օր օրի ավելի ու ավելի սփյուռքում և հայաստանաբնակ հայության կողմից ժողովրդականություն վայելող շարծման ընթացքը:

Հայ ժողովուրդը պետք է հստակ տարրանջատի այս 2 ՛՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՛՛-ներն և դատապարտի հերթական ապազգային իշխանությունների լարած թակարդը:

 

arm_ren_logo

 

 

 

 

4 Հունիսի 2015 թ.

 

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

Share Button