Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչնդոտելու համար (լրացում)

Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երևան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին: Ի տարբերություն նախորդ օրվանից, այսօր պաստառները փակցվել են ոչ թե էլեկտրասյուների, այլ հայտարարությունների վահանակների վրա: Հատկանշական է, որ ոստիկանությունը ոչ միայն խոչնդոտում է հանրահավաքի իրազեկումը, այլև գովազդային վահանակներից ջանադրաբար պոկում և հեռացնում է արդեն փակցված պաստառները:

pokac_poster1

pokac_poster2

Share Button