Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան (լրացում)

Հիմնադիր խորհրդարանի քարտոսւղարության հայտարարությունը
Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան (լրացում)

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ երեկոյան Երևան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից: Նա նաև Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է:
Երևան ժամանելու պահից առանց որևէ պատճառաբանության նրա ձեռքից վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նաև ֆրանսիական անձնագիրը: Ամբողջ գիշերվա ընթացքում նրան պահել են սահմանային գոտում և չեն տեղեկացրել իր մուտքն արգելելու պատճառների մասին:
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նրան իր կամքին հակառակ հետ են ուղարկում Ֆրանսիա Երևան-Փարիզ 08:40-ի չվերթով:
Ստալինյան մեթոդներով իրականացվող քաղաքական հալածանքի և խտրականության միջոցով հային իր Հայրենիքից հեռացնելու այս հերթական ազգադավ քայլը ոչ միայն պետք է ծանր հիշողություններ արթնացնի մեր հայրենակիցների շրջանում, այլև պետք է դառնա համախմբվելու և հանցավոր ու ապազգային ռեժիմին հեռացնելու ևս մեկ շարժառիթ:

Հ.Գ. Շանթ Ոսկերչյանի հեռախոսահամարն է 095548308:

 
Խոչնդոտում են Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչի մուտքը Հայաստան
Քիչ առաջ լուր ստացվեց, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչնդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը:
Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից: