Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրությունը. Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը 2015 թ. մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել:

Քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանն այդ քայլով իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների և աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների և Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ:

Share Button