ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը հրավիրվել էին ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական գործի շրջանակներում փորձագետի եզրակացությանը ծանոթանալու համար։

Քննչական մարմինը արդեն երկրորդ օրն է, որ ազատության մեջ գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամներին կրկին հրավիրում է քննչական որոշակի գործողությունների մասնակցելու համար՝ դրանով իսկ փորձելով ընդգծել քրեական գործի առկայությունը և արհեստականորեն չթուլացնել քաղաքական ճնշման գործիքի վերածված քրեական հետապնդումը։ Քննչական մարմինը արհեստականորեն ձգձգում է նաև ազատ արձակվածների անձնական իրերի վերադարձման գործընթացը։

Քննչական մարմնի արդեն զավեշտի վերածվող վարքագիծը ռեժիմի բնույթի հերթական դրսևորումն է, որն ապացուցում է ռեժիմի թուլությունը։

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Share Button