Ժիրայր Սէֆիլյանին և մյուսներին ազատ են արձակելու

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ: Այս տեղեկատվությունը տարածել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մասնավորապես նշելով, որ “արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը,  ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:”

Միաժամանակ տեղեկացնենք, որ Ժ. Սէֆիլյանի և մյուսների փաստաբանի տեղեկություններով դատախազության այս որոշումը դեռևս չեն ստացել քրեակատարողական հիմնարկներում, և այս պահին տղաները դեռևս կալանքի տակ են:

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագորթյան հղումը՝
http://prosecutor.am/am/news/6257/

Share Button