Հիմնադիր Խորհրդարանը վերահաստատում է իր նախանշած պայքարը շարունակելու վճռականությունը

Ինչպես հայտնի է, փոխվեց ապրիլի 7-ին ձերբակալված «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման  անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և այսօր կեսօրվանից վերջիններս գտնվում են ազատության մեջ։

Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո շարժման անդամները ուղևորվեցին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեցին հավաքված մեծաթիվ աջակիցները։

Առաջիկա երկու օրերը ազատ արձակվածները կացկացնեն տանը իրենց ընտանիքների հետ, որից հետո կշարունակեն իրենց հանրային-քաղաքական գործունեությունը։

Հիմնադիր խորհրդարանը ողջունում է շարժման անդամների ազատության մեջ գտնվելու փաստը և վերահաստատում է իր նախանշած պայքարը շարունակելու վճռականությունը։

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Share Button