Gevorg Safaryan - Political Prisoner

Գևորգ Սաֆարյանը դադարեցրեց հացադուլը

Րոպեներ առաջ տեղեկացանք, որ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ, քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է ապրիլի 16-ից շարունակվող հացադուլը և տեղափոխվել է նոր բանտախուց:

Նոր բանտախուցը (զրոյական բանտախուց) իր պայմաններով առավել բարենպաստ է ընդգծված քաղաքական հայացքներ ունեցող անձանց համար, քան նախկինը, որտեղ անձանց թիվը մոտ երկու անգամ գերազանցում էր մահճակալների թիվը:

Այս պահին Գևորգ Սաֆարյանը նոր բանտախցում մենակ է գտնվում, նրա առողջական վիճակը բավարար է, նա արդեն սնունդ է ընդունում:
Նշենք նաև, որ այս փոփոխությունը հնարավոր դարձավ փաստաբանների և քրեակատարողական հիմնարկում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ջանքերով: Փաստաբանները և դիտորդական խումբն այսուհետ ևս անընդմեջ հսկողություն են իրականացնելու թե՛ Գևորգ Սաֆարյանի և թե՛ մյուս քաղբանտարկյալների՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմանների նկատմամբ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Ապրիլի 29 2015թ.

Share Button