Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն հազորդագրությունը ՀՀ ոստիկանությանը

Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։

Հիշեցնենք, որ Յուրա Աթոյանը մի քանի այլ աջակիցների հետ միասին դանակահարությունից անմիջապես հետո գտնվել է Գյումրու բժշկական կենտրոնում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի մոտ և դեպքի առթիվ ցուցմունք է տվել հիվանդանոց ներկայացած ոստիկանության ներկայացուցիչներին։
Այս տեղեկությունը հայտնում ենք ի գիտություն ՀՀ Ոստիկանությանը և պահանջում համապատասխան քայլեր ձեռնարկել։
Յուրա Աթոյանի, Հիմնադիր խորհրդարանի որևէ աջակցի կամ վերոհիշյալ միջադեպի ականատես որևէ քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնության դրսևորման դեպքում ամբողջական պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ Ոստիկանության վրա։

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Share Button