Ռեժիմը իրեն ենթակա քրեական և այլ տարրերի միջոցով արդեն մի քանի օր է, ինչ սկսել է ապատեղեկատվության տարածումը քրեակատարողական հիմնարկներում առ այն, որ “100-ամյակը առանց ռեժիմի” շարժման գործունեության և նրա անդամների կալանավորման պատճառով հետաձգվում է համաներման հայտարարումը:
Այս քայլով ռեժիմը փորձում է դատապարտյալների շրջանում բացասական վերաբերմունք ձևավորել “100-ամյակը առանց ռեժիմի” շարժման գործունեության և նրա անդամների նկատմամբ՝ դրանով իսկ հող նախապատրաստելով “100-ամյակը առանց ռեժիմի” շարժման կալանավորված անդամների նկատմամբ հնարավոր հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական ճնշումներ գործադրելու համար:
Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն