Քաղաքական ռեպրեսիաներ Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ

Առավոտյան խուզարկել են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակը, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանի, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի, ՀԽ անդամ Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, ՀԽ անդամ Կարո Եղնուկյանի, Գյումրու գրասենյակի պատասխանատու, ՀԽ անդամ Արամ Հակոբյանի, Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանի բնակարանները, բերման ենթարկել վերջիններիս, ինչպես նաև Լիբանանի Հայկական վերածննդի ներկայացուցրիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը)։

3 ժամ քննչական կոմիտեում պահելուց հետո որոշում է կայացվել ձերբակալել Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին, Գարեգին Չուգազսյանին, ինչպես նաև Արամ Հակոբյանին։ Հովհաննես Ղազարյանին  որպես վկա Վանաձորից տեղափոխում են Երևան։ Կարո Եղնուկյանին ազատ են արձակել։

Ժ 15:00-ի դրությամբ  Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։

Երեկոյան ժամը 18:00-ին Հիմնադիր խորհրդարանի անդամները հանդես կգան մամլո ասուլիսով՝ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների թեմայով։

Ապրիլի 24-ին դուրս են գալու փողոց և տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել հանցավոր ռեժիմին։

Share Button