Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը

2013 թվականի հոկտեմբերի 30-ին Կառավարության շենքի մոտից բերման եմ ենթարկվել ես՝ ՀՀ քաղաքացի Գևորգ Սաֆարյանս: Բերման ենթարկվելու ժամանակ ապորինաբար առգրավվել է ինձ պատկանող բարձրախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=_bLmpfrG4Ss

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակից ինձ բերման երթարկելիս ևս առանց որևէ իրավական հիմունքի առգրավվել է ինձ պատկանող մյուս բարձրախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում http://www.preparliament.com/berman_entarkvac_eritasardner/

Այս երկու դեպքերում էլ բարձրախոսները մինչ օրս չեն վերադարձվել ոստիկանության կողմից, մինդեռ այդ երկու գործով էլ դատականքննությունը վաղուց ավարտվել է:

 

ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ հետ վերադարձնել իմ սեփականությունը հանդիսացող բարձրախոսները:

Share Button