Նպատակը մեկն է՝ սադրել բախում Շարժման առաջնորդներին շարքից հանելու համար

Մեր զրուցակիցն է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը

Գյումրիում հանրահավաքին դանակահարության դեպքգրանցվեց։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակիմարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ։Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։ Արդյոքոստիկանությունն անհրաժեշտ քայլեր արեց ձերանվտանգությունն ապահովելու համար և ո՞վ է, ըստ Ձեզ,կանգնած այս ամենի հետևում։

Ռեժիմը խնդիր է դրել ամեն գնով մինչև ապրիլի 24-ը կանխել և չեզոքացնել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը: Սկզբում գործում էին իբրև թե գաղտնի՝ հրկիզելով մեր մեքենաները և թիկունքից հարձակվելով մեր շարժման անդամների վրա: Այնուհետև՝ Բերձորում, փորձեցին ոստիկանների և քրեականների համատեղ ուժերով բացահայտ ահաբեկչության տարբերակը: Տեսնելով, որ այդպես համակարգի փլուզումը կարող է արագանալ, ռեժիմը հրաժարվեց  ոստիկանությանը մեր դեմ բացահայտ կերպով օգտագործելուց: Դրանից հետո ռեժիմն սկսեց սադրանքներ կազմակերպել միայն քրեականների միջոցով, բայց ոստիկանների թաքուն աջակցությամբ: Այդ սցենարով ռեժիմը գործեց և մարտի 7-ին, երբ մենք ավտոերթով մեկնում էինք Գյումրի, և մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած մեր հանրահավաքի ժամանակ: Նպատակը մեկն է՝ սադրել բախում, որպեսզի առիթ լինի Շարժման մասնակիցներին ֆիզիկապես շարքից հանելու, ինչպես նաև նրա ղեկավարներին ձերբակալելու համար:Մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում անցկացվող մեր հանրահավաքի ընթացքում ոստիկանությունն ակնհայտ կերպով գործակցում էր սադրիչների հետ: Նրանք որոշակի ժամանակով հեռացան հրապարակից և գործելու ազատություն ապահովեցին սադրիչների համար:Հրապարակի մատույցներում մնացին ընդամենը երկու ոստիկան, որոնք շատ պասիվ էին: Մյուս կողմից, անգամ մեծ ցանկության դեպքում նրանք ոչինչ չէին կարող անել, սադրիչները տասնյակից ավել էին և բացառիկ լկտի:Բարձրախոսով հնչած մեր բազմաթիվ զգուշացումներն ու հորդորները՝ հրապարակում սադրիչների հակաօրինական քայլերի և նրանց հրապարակից հեռացնելու մասին, մնացին անպատասխան:Իսկ երբ նրանք վերադարձան հրապարակ, արդեն ուշ էր՝ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարել էին: Ի դեպ, թեև Հ. Միրզոյանը լուսանկարով անմիջապես ճանաչել և մատնացույց է արել իրեն դանակահարողին, իսկ ժամեր անց նաև հայտնի էր դարձել նրա անձը, սակայն ոստիկանությունը մարտի 30-ի դրությամբ դեռևս չէր ձերբակալել նրան:

Պարոն Սեֆիլյան, բավական կոշտ գնահատականներհնչեցին ձեր անձի և Հիմնադիր խորհրդարանի հասցեինԴաշնակցության ներկայացուցիչների կողմից։ Բացի այդ,նշվեց, որ պետք է արգելել ձեր կողմից որևէ ակցիայիիրականացում։ Ինչպես եք գնահատում այդհայտարարությունները։ Ինչո՞վ է պայմանավորված ձերնկատմամբ նման վերաբերմունքը, այդ թվում՝ ձերսահմանադրական իրավունքների ոտնահարման կոչերը։

Որքան ինձ հայտնի է, ՀՅԴ-ն ներկայացնող պաշտոնական դեմքերից Արմեն Ռուստամյանն է միայն այդ տեսակետը հայտնել: Դժվար է միանշանակ բացատրություն տալ նրա արարքին: Սակայն գրեթե վստահ եմ, որ հիմա արդեն Արմեն Ռուստամյանը գիտակցել է, որ սխալ է կատարել: Բոլոր դեպքերում՝ նա դեռևս ժամանակ և հնարավորություն ունի այդ մասին հրապարակավ արտահայտվելու համար:Առհասարակ, ՀՅԴ-ի շարքերը հիմնականում բաղկացած են նվիրյալ հայորդիներից: Այլ հարց է, որ Դաշնակցության ներկայիս ղեկավարության մեջ որոշիչ թիվ են կազմում այնպիսի մարդիկ, որոնք վարկաբեկում են ՀՅԴ ծրագիրն ու գաղափարախոսությունը և կուսակցությունը վերածում են իրենց անձնական ու կլանային շահերի սպասարկման գործիքի:Մինչդեռ Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած՝ ռեժիմի հեռացման գործընթացը ինքնամաքրման հնարավորություն է տալիս ՀՅԴ-ին: Հույս ունենանք, որ կուսակցության շարքերը լիարժեք կօգտվեն այդ հնարավորությունից և իրենց ղեկավարությանը կստիպեն կանգնել ժողովրդի կողքին: Այդ դեպքում նրանք այլևս ստիպված չեն լինի Հիմնադիր խորհրդարանի բարձրացրած ազգային ազատագրական պայքարի դրոշի տակ հավաքվելու համար դուրս գալ ՀՅԴ-ից:

Ինչո՞վ եք բացատրում, որ կոնկրետ ձերնախաձեռնությունների նկատմամբ նման կոշտհակազդեցություն է ցուցաբերում ՀՀ իշխանությունը, երբտարբեր կուսակցություններ բազմահազարանոցհանրահավաքներ են իրականացնում, սակայն որևէ մեկը չիտուժում դրանից թե առողջական, թե նյութական իմաստով։

Մենք վաղուց ենք հայտարարում և հիմնավորում, որ մեր երկրում քաղաքական կուսակցություններ չկան: Ռեժիմը թույլ չի տվել, որ կուսակցություններ ձևավորվեն և կայանան: Եղածը կեղծիք է և իմիտացիա: Իրականում կուսակցություն կոչվող կազմակերպությունները գործում են ռեժիմի թելադրած կանոններով, իսկ հաճախ՝ նրա ուղղակի հրահանգներով: Որպես կանոն՝ կուսակցությունների շարքային անդամները խաբված են ու մոլորեցված: Իսկ ՀՀԿ-ի դեպքում, օրինակ, անդամների մեծ մասը պարտադրված են հայտնվել դրա շարքերում: Ամեն ինչ որոշում են կուսակցապետերը:Նման պայմաններում, երբ կուսակցութունները գործում են ռեժիմի թելադրած խաղի կանոնների շրջանակներում, չեն կարող վտանգավոր լինել նրա համար: Իսկ մենք թելադրում ենք խաղի մեր կանոնները, որոնք մահացու են ռեժիմի համար:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ համաժողովրդական մոբիլիզացիատեղի չի ունենում, երբ կա համընդհանուր դժգոհությունգործող իշխանությունների նկատմամբ։ Ինչո՞ւ որևէքաղաքական ուժ կամ նախաձեռնություն ձեզ չի աջակցում։

Համաժողովրդական մոբիլիզացիան ընթացքի մեջ է: Եթե այդ ընթացքը աճման միտում չունենար, ռեժիմը մեր նկատմամբ նման վայրագ մեթոդներով բռնություններ չէր կիրառի: Վերջնական, շոշափելի արդյունքը կարող ենք տեսնել այն ժամանակ, երբ ժողովուրդը փողոց դուրս կգա:Քաղաքական ուժերը մեզ չեն աջակցում վերը նշածս պատճառով: Մեր պայքարի նպատակները ձեռնտու չեն նրանց համար, որովհետև նրանց նպատակը ոչ թե տիրող իրավիճակի արմատական շտկումն է, այլ իրենց ղեկավարների անձնական և կլանային շահերի ապահովումը: Իսկ այդ շահերը, ինչպես հայտնի է, հակասում են մեր ժողովրդի շահերին:Ինչ վերաբերվում է քաղաքացիական նախաձեռնություներին, ապա դրանցից քաղաքական օրակարգ ունեցողների մեծ մասը Հիմնադիր խորհրդարանի հետ է: Ավելի ստույգ՝ Հիմնադիր խորհրդարանը մի զգալի չափով ձևավորվել է դրանց հիման վրա: Մենք համոզված ենք, որ մեր գլխավոր դաշնակիցներն են լինելու ժողովուրդը և Հայոց բանակը:

Հիմնադիր խորհրդարանը դեմ է հանդես գալիս և ԵՏՄին, ևեվրոպական ինտեգրմանը։ Որքանո՞վ է ճիշտհավասարության նշան դնելն այս երկուսի միջև այնդեպքում, երբ ԵՏՄ անդամագրմամբ Հայաստանը զիջել է իրինքնիշխանության մի մասը, վտանգի տակ դրել իրանկախությունը, իսկ երկրորդ դեպքում խոսքը միայնփոխշահավետ համագործակցության մասին է։

Մենք պետք է արտաքին հարաբերություններում անկախ և անկաշկանդ գործելու հնարավորություն ունենանք: Վերպետական կազմակերպությունները, այդ թվում՝ ԵՏՄ-ն և Եվրոպական միությունը, իրենց ներքին պայմանների միջոցով կաշկանդելու են մեր ինքնուրույն  գործելու ազատությունը: Մինչդեռ առաջիկա տասնամյակներում աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը մեծ փոփոխութունների են ենթարկվելու, ուստի մենք պետք է հնարավորություն ունենանք ազատորեն խուսանավելու միջոցով առավելագույնս օգտվել դրանցից:Այդ փոփոխությունների և դրանց հետ կապված հնարավորությունների թվում կարելի է հիշատակել մեր տարածաշրջանում ի դեմս Չինաստանի և Իրանի՝ լրացուցիչ դերակատարների ի հայտ գալը, Արևմուտքի և Իրանի մերձեցումը, մեր և Իրանի ռազմավարական շահերի համընկնումը, ինչպես Արևելքից (որպես Մետաքսի նոր ճանապարհ), այնպես էլ Հարավից Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա առանցքների վրա կամուրջ-միջնորդի դերը ստանձնելու ռազմավարական հեռանկարը:

Պարոն Սեֆիլյան, ի՞նչ պրակտիկ արդյունքներ եքակնկալում «Հիմնադիր խորհրդարանի» սկսած պայքարից։Ինչպե՞ս եք տեսնում ձեր նպատակների իրագործումը, երբգոնե այս պահի դրությամբ այդ գաղափարները չենդառնում հասարակության լայն զանգվածներիսեփականությունը։

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն ի սկզբանե ձևակերպեց երկու հարց: Առաջինը՝ արդյոք ժողովուրդը համաձայն է, որ ռեժիմին անհրաժեշտ է հեռացնել: Երկրորդը՝ արդյոք դա հնարավոր է:Առաջին հարցի պատասխանն ակնհայտ էր, քանի որ մեր ժողովուրդն ուզում է օր առաջ ձերբազատվել այս կեղեքիչ ռեժիմից և բազմիցս ընդվզել է այդ նպատակով: Այս պատճառով մեր ջանքերը կենտրոնացրեցինք ռեժիմին հեռացնելու հնարավոր լինելու հարցում մեր ժողովրդին հույս ու հավատ ներշնչելու ուղղությամբ:Այդ նպատակով ամիսներ առաջ սկսեցինք իրազեկել մեր ժողովրդին և հուսադրել նրան: Այժմ կարող եմ ասել, որ գրեթե ամբողջ ժողովուրդն իրազեկված է մեր նպատակների մասին, շատերն էլ հանգել են այն համոզմունքին, որ ռեժիմին հնարավոր է հեռացնել: Այս պահի դրությամբ կարող եմ հավաստիացնել, որ մեզ հաջողվել է համախմբել բավարար թվով առաջամարտիկների, որոնք իրենց նվիրվածության և վճռականության շնորհիվ կարողանալու են ապահովել մնացածի մոբիլիզացիան և ռեժիմի հեռացման գործընթացի կազմակերպումը: Անկախ այն հանգամանքից, թե ռեժիմը մեր նկատմամբ բռնություն կգործադրի թե ոչ, նրա վերջը կանխորոշված է: Ավելին՝ մեր նկատմամբ բռնության դեպքում ռեժիմը կստանա ժողովրդական ցասում, որի հետևանքները շատ ծանր են լինելու նրա համար:

Աղբյուր՝ lragir.am

Share Button