Ժիրայր Սէֆիլյանի 2-րդ կոչը քաղաքացիական անհնազանդության մասին

Սիրելի՛ հայրենակից

Կոչ եմ անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը քեզ հետ միասին ապրիլի 24-ից սկսելու է գործող հանցավոր ռեժիմի հեռացման գործընթացը:

Ռեժիմին հեռացնելուց հետո հիմնարար փոփոխություններ են կատարվելու բանկային համակարգում, վերանայվելու են բնակչության և ձեռնարկատերերի վերցրած վարկերի պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքները և մարման ժամկետները, հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում, ինչպես նաև դադարեցվելու են վարկերի չվճարված գումարների բռնագանձման նպատակով հարուցված հարկադիր կատարման վարույթները:

Ռեժիմին հեռացնելուց հետո դու կվճարես միայն վարկի մայր գումարը և վերանայված ու էապես նվազեցված տոկոսադրույքները՝ առանց որևէ տույժի կամ տուգանքի:

Ժիրայր Սէֆիլյան

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ

Share Button