Մեկնարկում է ՀՀ քաղաքացիների հետ պայմանագիր կնքելու միջոցով Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման գործընթացը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը 2015 թ. մարտի 24-ին կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Հիմնադիր խորհրդարանի միջև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին պայմանագրի» հանրային ներկայացում:

Պայմանագրի ներկայացումը տեղի է ունենալու Հիմնադիր խորհրդարանում (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, մուտքը Սայաթ Նովա փողոցի կողմից), ժամը 13:00-ին:

Նշված հանրային ներկայացումն ավելի հարմարավետ և ընդարձակ տարածքում կազմակերպելու նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմել է հյուրանոցներին և դահլիճ ունեցող այլ կազմակերպություններին, սակայն նրանք ռեժիմի թելադրանքով տարբեր, այդ թվում՝ քաղաքական, պատճառաբանություններով մերժել են: Նրանց մի մասն անգամ հատուկ շեշտել է, որ մինչև ապրիլի 24-ը Հիմնադիր խորհրդարանին չի կարող դահլիճ տրամադրել:

Ներկայացման ավարտին մեկնարկելու է նաև Պայմանագրի կնքման և դրա միջոցով՝ Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման գործընթացը: Պայմանագիրը կնքելու համար անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը պարտադիր է:

Share Button