Միկա Բաղդասարովի թիկնապահը Բերձորյան ծեծի հրամանատար

mika baghdasarovԲերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից:

Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:

Մեքենայի համարանիշը բավարար կարող է լինել ոստիկանության համար պարզելու, թե ով է այս անձը և ինչպես և ինչու է նա հայտնվել Բերձորյան ծեծի օրը այդ վայրում: Եթե Արցախի ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է գործարարների թիկնազորի անդամների հետ և վերջիններիս ծեծուջարդը խաղաղ քաղաքացիների հանդեպ բխում է ԼՂՀ օրենքներից, ապա մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, հարգելի ընթերցող:

Share Button