Սիրելի՛ հայրենակիցներ
Ռեժիմը քայլ քայլի հետևից կործանում է մեր երկիրը:
Մեր ժողովուրդը սպիտակ ցեղասպանության է ենթարկվում:
Եթե այսպես շարունակվի, այս փոքրիկ Հայաստանն էլ կդատարակվի հայերից ու բաժին կդառնա մեր հակառակորդին:
Մենք պետք է ոտքի կանգնենք, հեռացնենք ռեժիմին ու ազատագրենք մեր երկիրը: Ուրիշ ճանապարհ չկա:
Հաշվի առնենք նաև, որ մենք ժամանակ չունենք և պարտավոր ենք շտապել: Ոչ մի երկրոդական հարցով պետք չէ զբաղվել: Ամբողջ ազգի նպատակը պետք է լինի ռեժիմի հեռացումը:
Ապրիլի 24-ին, իսկ եթե հնարավոր լինի՝ ավելի շուտ, պետք է ժողովրդական ալիք բարձրացնել և մաքրել մեր երկիրը:
Այդ պատճառով բոլորին կոչ եմ անում միանալ Հիմնադիր խորհրդարանին և դառնալ նրա կազմակերպած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակից:
Իսկ երիտասարդներին և բոլոր արժանապատիվ ազատամարտիկներին կոչ եմ անում միանալ նաև Ժիրայր Սէֆիլյանի հայտարարած քաղաքացիական բանակին:
Ես հավատում եմ մեր ժողովրդի ուժին:
Հաղթանակը մերն է լինելու:
25 փետրվարի 2015 թ.
Նուբարաշենի բանտ