Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը հանդիպումներին

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը «Նոր բևեռի» մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանը տարբեր ձևաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:

Նույն սկզբունքով Հիմնադիր խորհրդարանը մասնակցել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին:

Հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում Հիմնադիր խորհրդարանի ծրագրին:

Այդ պատճառով Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը դրանց:

Share Button